Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2030 թվականը պետք է ընդգրկվի FIFA-ի վարկանիշային աղյուսակի աշխարհի տասը ուժեղագույն թիմերի ցուցակում։ Դա բխում է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) արտահերթ համաժողովում ներկայացված ժամանակացույցից: Համաժողովը հեռարձակվեց ՌՖՄ YouTube-յան ալիքով:
«Վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանի հավաքականը նվաճեց Եվրո-2020-ի ուղեգիր և ՖԻՖԱ-ի վարկանիշում 50-րդ տեղից բարձրացավ 39-րդ: Մենք մեր առջև խնդիր ենք դնում ամեն տարի բարելավել մեր դիրքերը», — ասել է համաժողովի ընթացքում վերընտրված ՌՖՄ նախագահ Ալեքսանդր Դյուկովը:
Ըստ ներկայացված ժամանակացույցի, Ռուսաստանի հավաքականը պետք է FIFA վարկանիշի լավագույն 20-ի մեջ մտնի մինչ 2025 թվականը, իսկ մինչ 2030 թվականին ՝ ընդգրկվի լավագույն տասնյակում: Բացի այդ, թիմին խնդիր է դրվել անցնել Ազգերի լիգայի ուժեղագույն դիվիզիոն։