Ըստ իսպանական As հրատարակության, «Վիլյառեալի» նախկին խաղացող Ֆրանկո Ակոստան եղբոր ընկերակցությամբ փորձել է լողալ գետի մյուս կողմը, որից հետո նա անհետ կորել է։
Ուրուգվայի ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել իսպանական «Վիլյառեալ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Ակոստային գտնելու համար ՝ շաբաթ օրը անհետանալուց հետո, երբ փորձում էր գետն անցնել Կանելոնես դպարտապեմնտի տարածքում:
Հաղորդվում է, որ լատինամերիկյան երկրի հարավարևելյան շրջանում անհետ կորել է 25-ամյա մարզիկը: Ակոստայի եղբորը հաջողվել է դուրս գալ ջրից, մինչդեռ դրանից հետո ինքը՝ ֆուտբոլիստը, կորել է: Ուրուգվայի ծովային ու ոստիկանության իշխանությունները ներկայումս գործողություն են իրականացնում անհայտ կորած մարզիկին գտնելու համար: Բացի այդ, օգնություն է խնդրվել նաև ջրասուզակների և փրկարարների խմբից: