Շաբաթ օրը Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 24-րդ տուրի խաղում հաղթեց «Բորուսիային»․ մյունխենյան սուպերակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լեւանդովսկին: Վերջին հանդիպման ընթացքում լեհի հիմնական մրցակիցը նորվեգացի Էրլինգ Հոլանդն էր. 9-րդ րոպեին նա դուբլ էր ձևակերպել և լուսատախտակին վառել 0:2 թվերը:
Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 28 խաղում 29 գոլ ունի, իսկ պրոֆեսիոնալ մակարդակում 100 գոլ խփելու համար նրան անհրաժեշտ էր 146 խաղ: Սրանք անհավանական թվեր են. Ավելի լավ ցուցանիշ, քան Մեսսիի, Ռոնալդուի և Զլատանի ցուցանիշները նման արդյունքի հասնելու համար: Կարելի է ասել՝ Ֆուտբոլում պաշտոնապես վառվեց նոր գերաստղ:
Բայց գիտեի՞ք, որ Հոլանդը զարմիկ ունի՝ նույնիսկ ավելի լավ վիճակագրությամբ: 17-ամյա Ալբերտ Բրաութ Տյալանդը խաղում է «Մյոլդեի» երիտասարդական թիմում (Էրլինգը փայլեց այնտեղ 2017–2019 թվականներին) և այնտեղ անհավանական մարզավիճակ է ցույց տալիս. 37 խաղում նա խփել է 64 գոլ: Մինչ այժմ Տյալանդի կարիերան ամբողջությամբ կրկնում է Հոլանդի ուղին. «Մյոլդեից» առաջ նա խաղում էր նորվեգական «Բրյունեում». Հենց այնտեղ էր «Բորուսիայի» ներկայիս սուպերհարձակվողը կատարում իր առաջին ֆուտբոլային քայլերը:
«Բրյունեում» Տյալանդի խաղը ոչ պակաս զարմանալի էր, քան հիմա: 2017 թ. ՝ 20 գոլ 8 խաղում, 2018 թ. ՝ 20 գոլ 12 խաղում, 2019 թ. ՝ 33 գոլ 31 խաղում: Հոլանդի զարմիկը մամուլում նկարագրվում է որպես «ուժեղ ու արագ հարձակվող, որը նույնպես ֆիզիկապես հզոր է»: Բայց եղբայրներն ունեն նաև մի քանի տարբերություններ. նախ, Էրլինգը 9 սանտիմետրով բարձր է (194 սմ ՝ 185-ի դիմաց), և երկրորդ, «Բորուսիայի» աստղը ավելի ճշգրիտ հարվածում է ձախ ոտքով, իսկ Ալբերտ Բրաութը՝ աջ:
«Էրլինգն իսկապես ոգեշնչում է ինձ: Այն, ինչին նա հասել է, զարմանալի է: Նա ամեն խաղում ցուցադրում է բարձրակարգ ֆուտբոլ: Ես ուզում եմ հնարավորինս հեռուն գնալ: Ես արագ եմ և ֆիզիկապես ուժեղ: Այո, Էրլինգն ինձ համար խթան է», — ասել է Հոլանդի զարմիկը:
Իր կարիերայի տրամաբանությունից ելնելով ՝ շուտով Տյալանդը «Մոլդեից» կտեղափոխվի «Ռեդ Բուլ Զալցբուրգ»: Կամ գուցե անմիջապես տեղափոխվի թոփ առաջնություն: Հաշվի առնելով նրա խենթ վիճակագրությունը, ինչպես նաև եղբոր մեծ անունը, չի կարելի բացառել վերջին տարբերակը: Դա նույնիսկ ավելի հավանական է թվում․․․