Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ կայանալիք խաղի մասին.
«Այն, ինչ եղել է նախկինում, ոչինչ չի նշանակում: Սա հերթական եզրափակիչն է, ընդ որում՝ ինչպես մնացած բոլոր խաղերը: Մենք պետք է միշտ հաղթենք: Բայց ինչ էլ լինի՝ «Ռեալը» կշարունակի պայքարել չեմպիոնության համար:
Դերբիում ֆավորիտներ չկան: Մենք պետք է լավ խաղ ցուցադրենք առաջինից մինչև վերջին րոպեն, չէ՞ որ մեր դեմ խաղալու է առաջնության առաջատարը»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Աթլետիկոն» Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 24 հանդիպում է անցկացրել, որոնցում 58 միավոր է վաստակել ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Ռեալը» 25 խաղից հետո 53 միավոր ունի իր ակտիվում ու գտնվում է 3-րդ տեղում: Մադրիդյան դերբին կկայանա «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում վաղը՝ մարտի 7-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին: