VBet ՀՊԼ-ի 17-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ հաղթեց «Ուրարտուին»:
Տանտերերի կազմում 25-րդ րոպեին հաշիվը բացեց Վահագն Ավազյանը, իսկ 3 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ալեքսանդր Տենյայեվը:
77-րդ րոպեին Նիրիսարիկեի ինքնագոլի արդյունքում տանտերերի օգտին հաշիվը դարձավ 3:0: 81-րդ րոպեին Իսա Ալիկուն հաշիվը դարձրեց 3:1:
Այս խաղից հետո «Վանը» 15 միավորով 7-րդ տեղում է: «Ուրարտուն» 6-րդն է 18 միավորով: