«Միլանը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: Այս մասին հայտնում է Sportmediaset-ը:
Միլանյան թիմի հետ 39-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հունիս:
«Միլանը» պատրաստ է շվեդին մեկ տարվա պայմանագիր տրամադրել, սակայն ֆուտբոլիստի աշխատավարձը 7 միլիոն եվրոյից կդառնա 5 միլիոն: