ՀՊԼ 17-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտին»։
Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ տանտերը բացել են հաշիվը: Իր թիմին առաջ է մղել Ժոզե Կարաբալլոն:
Սակայն երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը․ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գալվաոն։
Այս խաղից հետո տանտերերը 9 միավորով 8-րդ տեղում են ՀՊԼ մրցաշարային աղյուսակում, իսկ հյուրերն ունեն 25 միավոր և կիսում են 1-2 տեղերը «Արարատի» հետ։