Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանն ասել է, որ «Տամբովն» իրեն չի վճարել աշխատավարձը ակումբում անցկացրած չորս ամիսների համար:
«Նրանք դեռ պարտք են ինձ: Ասում են, որ կվճարեն: Որքա՞ն եմ պատրաստ սպասել: Կարող եմ սպասել վեց ամիս, կարող եք մեկ տարի սպասել. գլխավորն այն է, որ արդյունքում գումարը վճարվի: Ես այնտեղ էի 4 ամիս, և սա այն ժամանակահատվածի համար էլ նրանք պետք է վճարեն»,- Հարոյանի խոսքերն է մեջբերում Sputnik-Ղազախստանը:
«Ես չգիտեմ, թե ով ինչ է տվել, բայց թիմը կարծես շարունակում է խաղալ, հավանաբար սա ամենակարևորն է: Կարող էին խաղալ մրցաշրջան և փակել թիմը: Բայց ես չգիտեմ, թե ինչ կլինի մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ ակումբը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է, և պարտքերը պարզապես հսկայական են:
Նրանք խոստացան, որ կփակեն պարտքերը, բայց կարծում եմ, որ հաջորդ տարի թիմը չի լինի ՌՊԼ-ում. եթե թիմը նույնիսկ աղյուսակի միջնամասում լիներ միգուցե փողեր գտնելու տարբերակներ լինեին, բայց ոչ ոք ֆինանսական հետաքրքրություն չի ունենա ՖԱԼ-ի ակումբի հանդեպ: Խաղացողները բոլորը գնացել են, այժմ նոր թիմ է, բոլորը խաղացողները վարձակալված են. մրցաշրջանը կավարտվի, մարդիկ կվերադառնան իրենց թիմերը: «Տամբովը», փաստորեն, այնուհետև չի լինի: 300 միլիոն ռուբլու պարտք, այնտեղ մարդիկ վեց ամիս սպասում են իրենց գումարներին», — ասել է Հարոյանը։