Օլիմպիական խաղերի ջահակիրը կլինի մոլորակի ամենատարեց բնակիչը՝ 118 տարեկան Կանե Տանական, հայտնում է CNN- ը:
Տանական երկու անգամ քաղցկեղ է տարել, վերապրել է երկու գլոբալ համաճարակ, և այժմ նա կլինի ՕԽ ջահակիրը Ֆուկուոկա պրեֆեկտուրայում: Նրա ընտանիքը կօգնի նրան դրանում. նրանք կուղեկցեն նրա անվասայլակը:
«Հիանալի է, որ նա հասել է այս տարիքի, և նա դեռ կարող է ակտիվ կենսակերպ վարել. Մենք ուզում ենք, որ այլ մարդիկ դա տեսնեն և ոգեշնչվեն, և չմտածեն, որ տարիքը խոչընդոտ է», — ասել է նրա թոռը՝ Էիջի Տանական, ով արդեն 60 տարեկան է:
Նախկին ռեկորդակիրն այս ցուցանիշով բրազիլացի Աիդա Ջեմանկեն է, ով ջահը վառեց 2016 թվականի Ռիոյի ամառային խաղերում 106 տարեկան հասակում:
Տանական ծնվել է 1903 թվականին։ Նա ունի չորս երեխա, 19 տարեկանում ամուսնացել է բրնձի խանութի սեփականատիրոջ հետ․ կինն աշխատում էր ընտանեկան խանութում մինչ 103 տարեկան: Նա ունի հինգ թոռ և ութ ծոռ: Տանական վերապրել է երկու համաշխարհային պատերազմները և 1918-ի իսպանական գրիպը: Եվ նա գրեթե նույն տարիքի է, ինչ նոր դարաշրջանի Օլիմպիական խաղերը, որոնք մեկնարկել են 1896 թվականին:
Երբ 1964 թ.-ին Տոկիոյում անցկացվեցին օլիմպիական խաղերը, Տանական 61 տարեկան էր: Եթե հաշվեք թե՛ ամառային, թե՛ ձմեռային խաղերը, այս տարվա Օլիմպիական խաղերը նրա կյանքում կլինեն 49-րդը:
2019 թվականին Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչեց Տանակային որպես աշխարհի ամենատարեց կենդանի մարդ, և այժմ նա նպատակ ունի մեկ այլ ռեկորդ գրանցել՝ շրջանցել երբևէ ամենատարեց մարդու ցուցանիշը՝ 122 տարեկան հասակում մահացած ֆրանսիացի մի կնոջ: