Սամբոյի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մայիսի 13-ից 16-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Այս մասին հայտնում է սամբոյի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարն անցկացվելու է Եվրոպայի երիտասարդական առաջնության հետ համատեղ:
Բոլոր մարզիկներից պահանջվում է կորոնավիրուսի թեստ հանձնել մրցաշարին մասնակցելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ:
Նախապես Եվրոպայի առաջնությունը նախատեսվում էր անցկացնել մայիսի 21-ից 23-ը Իտալիայում, իսկ պատանիների առաջնությունը `ապրիլի 16-ից 18-ը Կիպրոսում: