«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հիշել է, թե ինչպես է ժամանակին ծաղրել «Բարսելոնայի» նախկին թիմակից Լիոնել Մեսսիին:
«Ես նրան ասացի. «Այո, դու շատ գոլեր ես խփել, բայց ես ունեմ մի գավաթ, որը դու երբեք չես ունենա: Դու երբեք չես հաղթի Եվրոպա Լիգան»,- մեջբերում է Ռակիտիչին 24Sata-ն:
Հիշեցնենք, որ խորվաթը «Սեւիլիայի» հետ հաղթել է Եվրոպա լիգայում: Մեսսին երբեք չի մասնակցել այս մրցաշարին: Երեկ «Բարսելոնան» «Սևիլիային» դուրս թողեց Իսպանիայի գավաթի խաղարկությունից: