«Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ռեյները բուժզննում է անցել ուրբաթ օրը՝ նախքան «Ռեալի» հետ պայմանագիր կնքելը, հայտնում է Globoesporte-ն:
Նախկինում նշվում էր, որ ակումբները գրեթե պայմանավորվել են 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Ռեյները պետք է պայմանագիր կնքի «Ռեալի» հետ 6,5 տարի ժամկետով: Գործարքի գումարը կկազմի 30 միլիոն եվրո, որից 24 միլիոնը կստանա «Ֆլամենգոն», 3 միլիոնը՝ ֆուտբոլիստի ընտանիքը, ևս 3 միլիոն՝ նրա գործակալը։
Սպասվում է, որ Ռեյները սկզբում հանդես կգա «Կաստիլյայում»`«Ռեալի» երկրորդ թիմում: