Մեծ Բրիտանիան պատրաստ է ընդունել Եվրոպայի առաջիկա առաջնության բոլոր հանդիպումները: Այս մասին հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Մենք միանշանակ պատրաստ ենք հյուրընկալել ցանկացած հանդիպումլ», — մեջբերում է Ջոնսոնին The Sun-ը:
Վարչապետը նշել է, որ Մեծ Բրիտանիան ի վիճակի է ավելի շատ հանդիպումներ անցկացնել կորոնավիրուսային պատվաստումների արագ տեմպերով պայմանավորված: Ջոնսոնը նշել է, որ Եվրոյի հաջող հյուրընկալումը կարող է օգնել բրիտանացիներին պայքարել 2030 թվականին Աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքի համար:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվեց կանցկացվի այս տարի։ Մրցաշարը պետք է անցկացվի 12 քաղաքներում: