Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմին պատկանող MLS-ի «Ինտեր Մայամին» աշխատում է «Յուվենտուսի» 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հրավիրելու ծրագրի վրա, հաղորդում է Todo Fichajes-ը:
Ըստ ակումբի՝ Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2022-ի ամռանը, և, հնարավոր է, պորտուգալացին ցանկություն ունի փորձել իր ուժերը ԱՄՆ-ում:
Իր հերթին «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով հնարավորություն է ունի ՊՍԺ կամ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվել, հրաժարվել է տեղափոխվել Ֆլորիդա: Սակայն 36-ամյա պորտուգալացու դեպքում Բեքհեմը հույս ունի, որ կկարողանա համոզել նրան միանալ Մայամիին:
Այս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն Թուրինի «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 26 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: