«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում անցկացրեց իր 100-րդ հանդիպումը «արքայական» ակումբի կազմում, հաղորդում է Opta-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի խաղացողը 2000 թվականից հետո ծնված առաջին ֆուտբոլիստն է, ով այսպիսի ցուցանիշ է գրանցում «Ռեալում»։
Ավելի վաղ Marca-ն տեղեկացրել էր, որ այսքան երիտասարդ տարիքում «Ռեալում» 100 խաղի նշակետին հասել էին միայն Ռաուլը, Կամաչոն և Իկեր Կասիլյասը։
«Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Ռեալ Սոսիեդադի» հետ (1-1)։ «Արքայական» ակումբի միակ գնդակը խփեց հենց Վինիսիուսը։
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։