Tuttosport-ը հայտնում է, որ «Ինտերի» ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի հետ:
«Բրեշիան» այս տարի ձմռանը չի նախատեսում բաժանվել խաղացողից, բայց միլանյան ակումբը ցանկանում է ավելի շուտ ձեռք բերել կիսապաշտպանին, քանի որ արդեն մի քանի ամիս է «Յուվենտուսը» ևս բանակցություններ է վարում 19-ամյա ֆուտբոլիստի հետ:
Տոնալիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո: