«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 30-ամյա ուկրաինացի հարձակվող Եվգեն Բուդնիկը։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրարտու» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների միջև կայացել է տրանսֆերային գործարք, համաձայն որի 29-ամյա հարձակվող Եվհեն Բուդնիկը կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկում»։
Իր կարիերայի ընթացքում Բուդնիկը հասցրել է հանդես գալ Ուկրաինայի, Չեխիայի, Բելառուսի, Ավստրիայի, Էստոնիայի, Հունաստանի և Ինդոնեզիայի առաջնություններում։
Հավելենք, որ Բուդնիկն «Ուրարտուում» անցկացրել էր 11 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ։