«Տոտենհեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում հյուրընկալել էր «Բարնլիին»։
Լոնդոնյան թիմը խոշոր հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Դուբլ գրանցեց Գարեթ Բեյլը, մեկական անգամ աչքի ընկան Հարի Քեյնն ու Լուկաս Մոուրան։
«Տոտենհեմը» հաղթեց 4-0 հաշվով։ Ժոզե Մոուրինյոյի թիմը միավորների քանակը հասցնում է 39-ի ու 8-րդն է մրցաշարային աղյուսակում։