Այսօր, ՀՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լոռիին»:
Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար էր՝ 1-1։ Նախ, տանտերերի կազմում գոլով աչքի ընկավ Նիկիտա Տանկովը, իսկ քիչ անց պատասխան գոլի հեղինակ դարձավ հյուրերի նորեկ Լիման։
Երկրորդ խաղակեսում գրանցվեց մեկ գոլ․ «Ալաշկերտի» կազմում աչքի ընկավ Արտակ Գրիգորյանը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2-1։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, ՀՊԼ 7-րդ տուրի հետաձգված խաղում Վանաձորի Ֆուտբոլի ակադեմիայում «Լոռին» նվազագույն հաշվով պարտվել էր Երևանի «Ալաշկերտին»:
Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 24 միավոր և հավասարվել են առաջատար «Արարատին», իսկ հյուրերը 20 միավոր ունեն և 4-րդն են մրցաշարային աղյուսակում։