ՖԻՖԱ-ի անկախ էթիկայի հանձնաժողովի դատական պալատը կարճել է Ֆրանց Բեկենբաուերի դեմ փողերի լվացման և ապօրինի հարստացման գործը՝ վաղեմության ժամկետը լրանալու պատճառով:
Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
2016 թվականին Շվեյցարիայի գլխավոր դատախազության գրասենյակը և ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը հետաքննություններ սկսեցին Բեկենբաուերի նկատմամբ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2002 թ.-ին այդ ժամանակ «Adidas» ընկերության ղեկավար Ռոբերտ Լուի-Դրեյֆուսը 10.3 միլիոն շվեյցարական ֆրանկ էր փոխանցել «Գերմանիա-2006» մրցութային հանձնաժողովին, որի ղեկավարներն էին Բեկենբաուերը և Գերմանիայի ֆուտբոլային միության նախկին նախագահը։
Ստացված միջոցները պետք է ուղղվեին հայտերի հանձնաժողովի կարիքներին, բայց այդ գումարները չեն արտացոլվել ոչ մի հաշվետվության և հարկային հայտարարագրի մեջ: Ըստ մի շարք աղբյուրներ ՝ այդ միջոցներն օգտագործվել են կոռուպցիոն նպատակներով: