Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Լիսաբոնյան ակումբի նախագահ Ֆրեդերիկ Վարանդաշը և ակումբի սպորտային տնօրեն Ուգու Վիանան այսօր մեկնել են Անգլիա, որպեսզի քննարկեն ֆուտբոլիստի հավանական տեղափոխությունը։
Լրագրող Գոնսալու Լոպեշի փոխանցմամբ՝ կողմերը բանակցություններն անցկացնելու են Լոնդոնում։ Ավելին, կա հավանականություն, որ կողմերը Ֆերնանդեշի տրանսֆերի շուրջ կարող են համաձայնության հասնել արդեն այսօր, քանի որ «Սպորտինգի» ներկայացուցիչները արդեն հետադարձի տոմս ունեն։
Նոյեմբերին Ֆերնանդեշը երկարաձգել էր պայմանագիրը «Սպորտինգի» հետ մինչև 2023 թվականը։ Պայմանագրի համաձայն՝ նրա հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո։