«Տոտենհեմը» դուրս է եկել Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլ։ Լոնդոնյան թիմը «Վոլֆսբերգի» դեմ պատասխան խաղում 4-0 հաշվով հաղթել է մրցակցին՝ երկու խաղերի արդյունքում հաշիվը դարձնելով 8-1 հաշվով։
Պատասխան խաղի գոլերը խփել են Դելե Ալին, Գարեթ Բեյլն ու Կառլոս Վինիսիուսը։ Վերջինս դուբլ է գրանցել։ Ժոզե Մոուրինյոյի թիմը առաջինն է նվաճում 1/8-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր։