«Սպորտինգը» մտադիր է ժամանակից շուտ վարձակալությունից վերադարձնել հարձակվող Խեսե Ռոդրիգեսին ՊՍԺ-ին, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալական ակումբի նոր գլխավոր մարզիչ Սիլաշը հույսեր չի կապում ֆուտբոլիստի հետ: Խեսեի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, սակայն «Սպորտինգը» մտադիր է ժամանակից շուտ բաժանվել հարձակվողից:
Խեսեն ՊՍԺ է տեղափոխվել «Ռեալից» 2016 թվականի ամառը: Տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո: 26-ամյա հարձակվողը 2018/19 մրցաշրջանում հանդես է եկել «Բետիսում» վարձակալության հիմունքներով, Պրիմերայի 14 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլի հեղինակ:
Խեսեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: