Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ ԱՊԼ 25-րդ տուրի՝ «Վեսթ Հեմ»-«Տոտենհեմ» հանդիպումը։ Դևիդ Մոյեսի սաները 2-1 հաշվով հաղթանակ տարան։
Սա ԱՊԼ-ում Ժոզեի 50-րդ խաղն էր լոնդոնցիների ղեկին։ Այս ընթացքում «Տոտենհեմը» 81 միավոր է վաստակել, ինչը 58-ամյա պորտուգալացի մասնագետի վատագույն արդյունքն է։ Առաջնությունում առաջին 50 խաղում լավագույն ցուցանիշը Մոուրինյուն գրանցել է «Չելսիի» հետ (126 միավոր) լոնդոնյան ակումբն առաջին անգամ գլխավորելու ժամանակ։