Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 25 -րդ տուրի՝ «Լիվերպուլ»-«Էվերթոն» խաղը: Մերսիսայդյան դերբին ավարտվել է «Էվերթոնի»՝ 2-0 հաշվով հաղթանակով:
Opta Sport-ը հայտնում է, որ «Էվերթոնը» 1999 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ հաղթել է «Լիվերպուլին» «Էնֆիլդում»՝ ԱՊԼ-ի խաղում: Այս կերպ «Էվերթոնն» ավարտել է «կարմիրների» հետ հյուընկալվելիս առանց հաղթանակների 20-խաղյա շարքը՝ առաջնության շրջանակում:
«Լիվերպուլը» 25 խաղից հետո 40 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Էվերթոնը» նույնքան միավորով 7-րդ տեղում է: