Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 25 -րդ տուրի՝ «Լիվերպուլ»-«Էվերթոն» խաղը: Մերսիսայդյան դերբին ավարտվել է «Էվերթոնի»՝ 2-0 հաշվով հաղթանակով:
Opta Sport-ի փոխանցմամբ, «կարմիրները» 1923 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ պարտվել են առաջնության 4 տնային խաղում անընդմեջ: Ավելին, Կլոպի սաները 1928/29 մրցաշրջանից ի վեր հանդիսանում են առաջին գործող չեմպիոնները, որոնք 4 տնային խաղում պարտվել են: Հետաքրքրական է, որ նախորդ դեպքում այդ թիմը «Էվերթոնն» էր:
Մինչ օրս «Լիվերպուլը» պարտվել է «Բարնլիին» (0:1), «Բրայթոնին» (0:1) և «Մանչեսթեր Սիթիին» (1:4):
«Լիվերպուլը» 25 խաղից հետո 40 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Էվերթոնը» նույնքան միավորով 7-րդ տեղում է: