Հովհաննես Համբարձումյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ Կիպրոսի առաջնության 26-րդ տուրի՝ «Անորտոսիս»-«Դոքսա» խաղում:
Հայաստանի հավաքականի պաշտպանը գոլի հեղինակ է դարձել խաղի 5-րդ րոպեին, իսկ հանդիպումն այդպես էլ ավարտվել է՝ 1-0 հաշվով:
Սա Համբարձումյանի առաջին գոլն էր «Անորտոսիսի» կազմում: