Սաութհեմփթոնում ավարտվեց Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի հանդիպումը, որում «Սաութհեմփթոնը» տանը ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ` 1:1 հաշվով:
Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Տակումի Մինամինոն (33-րդ րոպե): Պատասխան գոլի հեղինակ Մեյսոն Մաունթը, ով 54-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Այսօրվա խաղում ոչ-ոքին «Սաութհեմփթոնին» թույլ տվեց ընդհատել Թոմաս Տուխելի թիմի 5 հանդիպումներից բաղկացած հաղթարշավը (4 հանդիպում Պրեմիեր լիգայում և 1 Անգլիայի գավաթում):