«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը նշել է, որ մերսիսայդյան ակումբը պետք է ձեռք բերի գոլահար հարձակվողի:
«Լիվերպուլին» հաստատ պետք է գոլահար հարձակվողլ: Ես հստակ չգիտեմ, թե դա որ դիրքում կլինի՝ կենտրոնական հարձակվողի թե եզրային կիսապաշտպանի։ Հիմա նրանք շատ կախված են Սալահից և Մանեից, ուրիշ ոչ ոք կարծես թե չի կարող գոլ խփել:
Ժոտան բավարար չէ, բայց դեռ համոզված էլ չեմ՝ նա կլինի հիմնական խաղացող արդյոք: Երբ նա եկավ թիմ, նա հիանալի մեկնարկեց: Եթե նայեք Բոբի Ֆիրմինոյի և «Լիվերպուլի» հարձակվողներին, ապա այնտեղ էապես հարձակվող չկա: Ժոտան ևս հարձակվող չէ, Մանեն հարձակվող չէ, ոչ էլ Սալահը:
Կա Օրիգին, բայց նա հեռու է իդեալական լինելուց»,- մեջբերում է Կարագերին Goal-ը։