Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղում «Վուլվերհեմփթոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիդսին» ու հաղթեց 1:0 հաշվով:
64-րդ րոպեին, Ադամա Տրաորեի հեռահար հարվածից հետո, գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, իսկ դրանից հետո դարպասապահ Իլլանա Մելյեի մեջքին ու հետ ցատկեց դարպասը:
Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Վուլվերհեմփթոնը» 33 միավորով բարձրացավ 11-րդ հորիզոնական՝ շրջանցելով հենց «Լիդսին» (32 միավոր):