Ժոզե Մոուրինյուն կարող է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում մնալ մինչև մրցաշրջանի ավարտ։
Լոնդոնցիները առաջնության վերջին 5 խաղերից միայն մեկն են հաղթել ու գտնվում են ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում, բայց ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Դենիել Լևին չի շտապում հեռացնել պորտուգալացի մասնագետին։ Լևին ուզում է, որ Մոուրինյուն ավարտին հասցնի այս մրցաշրջանը։
Եվս մեկ փաստ ի օգուտ նրա, որ Ժոզեն այս մրցաշրջանում չի հեռացվի այն է, որ պայմանագրի խզման դեպքում նրան մեծ գումար պիտի վճարվի։ Մոուրինյուի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվական, դրա համար էլ հեռացվելու դեպքում նա կարող է մոտ 30 մլն ֆունտ ստերլինգ ստանալ։