La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, Միլան քաղաքի համանուն թիմը պատրաստվում է մարզչական ղեկը վստահել Մասիմիլանո Ալեգրիին:
«Ռոսոներիները» ի դեմս Ալեգրիի, տեսնում են անվանի մասնագետ Ալեքս Ֆերգյուսոնին և վստահ են, որ Ալեգրիի հետ թիմը մեծ հաջողությունների կհասնի Եվրոպայում: Ակումբում մտադիր են ձեռք բերել անվանի խաղացողների ու պահպանել Դոնարումային:
Նախկինում Ալեգրին գլխավորել է ակումբը՝ 2010-2014 թթ-ին ու այդ ընթացքում թիմին հասցրել է դարձնել Երկրի չեմպիոն ու գավաթակիր: