«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռավել Մորիսոնը խոսել է տհաճ միջադեպի մասին, որը պատահել է իր հետ մանկունիանցիների կազմում հանդես գալու ժամանակ:
«Ես հիշում եմ, որ Ֆերդիդանդի կոշիկները գողանալու համար մի օր ինձ դուրս էին հանել հանդերձարանից: Հետո ապրում էի կրթաթոշակով: Այս զույգ կոշիկների համար կարող էի ստանալ 290 եվրո գումար:
Պայմանականորեն, եթե երկու զույգ եք վերցնում, կարող եք վաստակել մոտ 600 եվրո, գնալ տուն և գնել չինական մի բան:
Ես չէի գիտակցում, որ դա այդքան մեծ վնաս կհասցներ, քանի որ տեսա, թե քանի կոշիկ է առաքվել Ֆերդինանդի և Ռունիի համար։ Նրանք միանգամից ստանում էին 20-30 զույգ:
Հետո մտածեցի, որ մի զույգ խաղակոշիկը տանը մի քիչ ուտելիք կամ գումար կդնի սեղանի վրա: Ես չէի գիտակցում, որ սա կարող է մեծ խնդիր լինել, բայց հիմա ես շատ բան եմ հասկացել», — Մորիսոնին է մեջբերում Sport Bible- ը: