«Մանչեսթեր Յունայթեդը» բացառել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիսիտան Էրիկսենի տեղափոխության շուրջ առաջարկի հավանականությունը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մանկունիացիներն անցած ամառ բանակցություններ են վարել «Տոտենհեմի» հետ Էրիկսենի տեղափոխության շուրջ, բայց ֆուտբոլիստը մնացել է Հյուսիսային Լոնդոնում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 25 մլն եվրո է առաջարկել դանիացու համար, բայց դա չէր արվել: Անձամբ Էրիկսենն իր ապագան չի տեսնում Անգլիայի առաջնությունում, և, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Միլանի «Ինտեր»: Սակայն, իտալացիների համար առաջնային տարբերակն այս պահին մնում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը:
Հիշեցնենք` Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը: Այսպիսով, ֆուտբոլիստն արդեն հիմա կարող է այլ ակումբների հետ պայմանագիր կնքել և ամռանն անվճար տեղափոխվել: