«Ատլետիկոյի» 34-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ հանդես գալու մասին։
«Չէի սպասում, որ կհայտնվեմ «Ատլետիկոյում»։ Բայց ինձ այստեղ շատ է դուր գալիս։։ Երախտապարտ եմ ակումբին, որ մարզչական շտաբն ու թիմակիցներս հավատում են ինձ։ Փորձում եմ նրանց վարձահատույց լինել գոլերով։
Յուրաքանչյուր մարզիչ, ակնհայտ է, որ իր մտածելակերպն ու ֆուտբոլային փիլիսոփայությունն ունի։ Սիմեոնեն մարզիչ է, որը խաղացողներին վստահություն է հաղորդում։ Շնորհիվ նրա՝ խաղադաշտում ավելի շատ ես ներդնում, քան կարող էիր»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Լուիս Սուարեսը «Ատլետիկո» էր տեղափոխվել «Բարսելոնայից» նախորդ ամառ։