«Զենիթն» իր թվիթերյան էջուն ներկայացրել է ակումբի խորհրդանշական հավաքականը տասնամյակի արդյունքներով: Կազմը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում:
Տասնամյակի թիմը` Վյաչեսլավ Մալաֆեև, Ալեքսանդր Անյուկով, Դոմենիկո Կրիշիտո, Նիկոլաս Լոմբերտս, Բրանիսլավ Իվանովիչ, Անատոլի Տիմոշչուկ, Ակսել Վիտցել, Միգել Դանի, Անդրեյ Արշավին, Հալկ, Արտյոմ Ձյուբա:
SQUAD 💙
— FC Zenit in English🌊 (@fczenit_en) January 8, 2020
The fan-voted Zenit Team of the Decade for 2010-19 is officially complete 🤩
Agree/Disagree on the whole with any of it? 🧐#TeamOfTheDecade 🦁 pic.twitter.com/gYUHOeTb0X
Ռուսական թիմի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է նաև այն խաղացողներին, որոնք չեն ընդգրկվել 11 լավագույնների թվում, բայց ամենից մոտն են եղել դրան` Յուրի Լոդիգին, Յուրի Ժիրկով, Էսեկյել Գարայ, Լուիշ Նետու, Իգոր Դենիսով, Ռոման Շիրոկով, Կոնստանտին Զիրյանով, Սերդար Ազմուն, Խոսե Սալոմոն Ռոնդոն, Ալեքսանդր Կերժակով:
«Զենիթը» վերջին 10 տարում 4 անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել է երկրի Գավաթը:
ՌՖՊԼ-ի ընթացիկ առաջնության 19 տուրից հետո Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդողին գերազանցելով 10 միավորով: