«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատմել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի վիճակի մասին, որը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
«Պոգբայի ապաքինումը լավ է ընթանում։ Նա բուժում է սկսել, բայց ևս մի քանի շաբաթ բաց կթողնի։ Նա հաստատ փետրվարին դաշտ դուրս չի գա, բայց մի քանի շաբաթ հետո նրան խաղի մեջ կտեսնենք»,-մարզչի խոսքերն է փոխանցում Mirror-ը։