«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը շուտով նոր պայմանագիր կստորագրի միլանյան ակումբի հետ: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
Աղբյուրի համաձայն, կողմերի նոր պայմանագրով ֆուտբոլիստը միլանյան թիմում կմնա մինչեւ 2024 թվականի ամառ:
Նոր պայմանագրով արգենտինացին մեկ մրցաշրջանում կվաստակի 4,5 միլիոն եվրո:
Փոխհատուցման գումարը հավասար կլինի 111 միլիոն եվրոյի:
Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք թիմեր՝ այդ թվում «Մանչեսթեր Սիթին»: