«Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձի մասին տեղեկությունները:
«Ես պարզապես ծիծաղեցի։ Ես կարող եմ միայն գովել նրան, որ կարողացել է բանակցել նման աստղաբաշխական պայմանագրի շուրջ»,- մեջբերում է Ռումինեգեին Corriere della Sera-ն:
Հունվարի 31-ին El Mundo-ն բացահայտել է Բարսելոնայի հետ Մեսսիի պայմանագրի մանրամասները, ըստ որի, նրա քառամյա պայմանագրի գումարը կազմում է գրեթե 555 միլիոն եվրո: