«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագան կասկածի տակ է մի շարք անհաջող խաղերից հետո:
«Տոտենհեմը» վերջին հինգ հանդիպումներից միայն մեկում է հաղթել՝ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում նահանջելով 9-րդ տեղը, մինչդեռ լոնդոնյան ակումբը քննարկում է պորտուգալացուն աշխատանքից հեռացնելու հնարավորությունը:
«Լեսթերի» մարզիչ Բրենդան Ռոջերսը Մոուրինյոյին փոխարինելու հիմնական հավակնորդներից մեկն է, հայտնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի, «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ավելի վաղ ասել էր, որ ցանկանում է շարունակել աշխատել Ժոզեի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է 21-րդ դարի լավագույն մարզիչների ցուցակը, որը գլխավորում է Ժոզե Մոուրինյուն