«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 24-րդ հանդիպման «Նյուքասլի» դեմ խաղում (2-0):
Այսպիսով, գերմանացի հարձակվողը ընդհատեց գոլազուրկ հանդիպումների շարքը, որը տևեց 13 հանդիպում: Վերջին անգամ Պրեմիեր լիգայում Վերները գոլ էր խփել նոյեմբերին։
Այս հաղթանակից հետո Տուխելի գլխավորած թիմը 42 միավորով 4-րդն է։
Ընդհանուր առմամբ Վերներն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում, դարձել է 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։