«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 24-ամյա վենեսուելացի հարձակվող Խոսե Կարաբալոն։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Կարաբաոյի վերջին ակումբը եղել է չիլիական «Ուաչիպատոն»։
Ֆուտբոլիստը հանդես է եկել Վենեսուելայի մինչև 20 տարեկանների հավաքականում։