ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին այս ձմռանը չի լքի ֆրանսիական ակումբը, հաղորդում է ESPN-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել 32-ամյա ուրուգվայցու հետ և համաձայնեցրել է պայմանագրի կետերը, սակայն, «կարմիր սատանաները» կասեցրել են այդ տրանսֆերը:
ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր չէ մրցաշրջանի կեսին բաց թողնել հարձակվողին:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հրաժարվել էր Կավանին վաճառել նաև Մադրիդի «Ատլետիկոյին»:
Ֆրանսիայի այս մրցաշրջանում ուրուգվայցին անցկացրել 8 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ: