Նորվեգացի կիսապաշտպան Էմիլ Բոհինենը «Ստաբեկից» պաշտոնապես տեղափոխվեց ԲԿՄԱ: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա խաղացողի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը: Էմիլն արդեն ժամանել է Իսպանիայում գտնվող «կարմիր-կապույտների» ճամբար:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ տրանսֆերի գումարը կազմել է 1,5 միլիոն եվրո: 2019/20 մրցաշրջանում կիսապաշտպանը Նորվեգիայի առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 5 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև խաղացել է Նորվեգիայի տարբեր տարիքային հավաքականներում: