«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը «Վալենսիայի» դեմ խաղում վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին կեսի միջնամասում։
Իսպանացի պաշտպանը նոր էր ապաքինվել վնասվածքից ու վերադարձել դաշտ, սակայն դարձյալ նույն տեղում մկանային վնասվածք է ստացել։
El Chiringuito TV-ի լրագրող Էդու Ագիրեն հաղորդում է, որ Կարվախալը կոտրված է եղել հերթական վնասվածքից հետո հանդերձարանում։ Տուն վերադառնալիս նա անգամ արտասվել է։
Դեռևս հայտնի չէ, թե որքան է բաց թողնելու Կարվախալը։