«Բավարիան» հայտարարեց «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դեոտշանկյուլ Ուպամեկանոյի հետ պայմանագիր կնքելու մասին:
Նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնի կազմում կսկսի հանդես գալ 2021 թվականի հուլիսի 1-ից:
«Մենք երջանիկ ենք, որ կարողացանք ձեռք բերել Դայոտ Յուպամեկանոյին:Դայոտը շատ կարևոր համալրում կլինի մեզ համար»,- մյունխենցիների մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» մամուլի քարուղարությունը:
Հաղորդվում էր, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս -Դիտեր Ֆլիկը նույնպես մասնակցել է բանակցություններին և ֆրանսիացուն համոզել է ընտրել հենց գերմանական ակումբը:
Հաղորդվում էր, որ «Բավարիան» 42 մլն եվրո կվճարի «ՌԲ Լայպցիգին»:

























































