«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին պատմել է, թե որ խաղն է ամենից հիշարժանը պրոֆեսիոնալ մակարդակի ելույթների ժամանակ:
«Ամենից շատ հիշում եմ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 2010/11 մրցաշրջանի կիսաեզրափակիչը, երբ մենք հաղթեցինք 2:0 հաշվով: Չգիտեմ՝ դա իմ լավագույն խաղն էր, թե ոչ, բայց այն հաստատ եզակի էր», — արգենտինացու խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Մեսսին այդ խաղում դարձել էր դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 76-րդ և 87-րդ րոպեներին: Այդ ժամանակ Պեպեի հեռացումից հետո «Ռեալը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, Դանի Ալվեսի սիմուլյացիայի հետևանք էր։