Գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Դիեգո Դեմեն հայտնվել է Ա Սերիան ներկայացնող «Նապոլիի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Sport Bild-ը:
Նշվում է, որ գերմանական ակումբը 16 միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի համար:
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն անձամբ հետաքրքրված է Դեմեի ծառայություններով:
Հավելենք, որ Դեմեն Բունդեսլիգայի այս առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում: