Լիգա-1-ի 25-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Նիսին»:
22-րդ րոպեին Դրաքսլերն առաջ մղեց փարիզյան թիմին: Հյուրերը հաշիվը հավասարեցրեցին 50-րդ րոպեին: Հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ Մոզե Կինը հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին:
Այս հաղթանակից հետո Տուխելի թիմը 54 միավորով առաջին տեղում է: Նույնքան միավոր ունի նաև «Լիլը», սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: