«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ 2016-ի ամռանը «զինագործները» փորձել են պայմանագիր կնքել Ջեյմի Վարդիի հետ։
«Այն ժամանակ մենք նրան ահռելի գումարներ էինք առաջարկում։ «Լեսթերը» նոր էր հաղթել 2016-ի առաջնությունը ու ակումբի նախկին սեփականատեր Վիշայ Շրիվադհանապրաբխան, որը, ցավոք, ավիավթարի ենթարկվեց, բացարձակ չէր ուզում կորցնել նրան։ Նրանք Վարդիին ավելի երկար պայմանագիր առաջարկեցին ու գրեթե հենց այնքան գումար, որքան մենք, եթե ոչ ավելի։ Նա որոշեց մնալ «Լեսթերում»»,- Վենգերի խոսքերն է փոխանցում Goal-ը։